«PSP Pharmacy» ընկերությունը զգուշացնում է, որ հայտնվել են անհայտ չարագործներ, ովքեր «PSP»- ի անունից SMS հաղորդագրություն ուղարկելով, փորձում են մարդկանց ուղղորդել ինչ-որ կայքեր և այդպիսով ստանալ մարդկանց բանկային տվյալներ:
Արդեն երկու օր է «PSP Pharmacy» դեղատների ցանցից, բոլոր հեռախոսային օպերատորների հեռախոսահամարներին տարօրինակ հաղորդագրություն է ուղարկվում, որը մարդկանց ուղղորդում է անհայտ կայքեր և փորձում է ձեռք բերել մարդկանց բանկային տվյալները:
«PSP Pharmacy»-ն զգուշացնում է, որ իրենք ոչ մի կապ չունեն դրա հետ:
«PSP- ն զգուշացնում է. «PSP»- ում քեշբեք ծրագրի մասին ապատեղեկատվությունը տարածվում է SMS- ի միջոցով, մի բացեք կայքերը, որոնց հասցեները ուղարկվում են SMS- ով, մի լրացրեք բանկային տեղեկատվությունը», – տեղեկացնում է ընկերությունն իր գնորդներին: