«Եվրոպական Վրաստան»-ը եւ «Ազատ դեմոկրատներ» -ը մտադիր են միավորվել 2020 թ-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար:
Այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության ղեկավար Գիգի Ուգուլավան «Պալիտրանիուս» հեռուստաընկերության«Նյուսռում» ծրագրի եթերում: Նա պարզաբանել է, որ ըստ արժեքների ամենամոտը «Եվրոպական Վրաստան» եւ «Ազատ դեմոկրատներ» կուսակցություններն են:
«Չեմ թաքցնի, մենք գրեթե ավարտել ենք երկարատեւ համագործակցության մասին բանակցությունները: Շուտով կներկայանանք հասարակության առջև », – ասել է Ուգուլավան:
Ըստ նրա, սա առաջին հայտարարությունը կլինի այն մասին, որ տարբեր քաղաքական անցյալ ունեցող մարդիկ, ովքեր անցյալում կտրուկ դիմակայել են, ապագայի համար միավորվում են իշխանություններին այլընտրանք ստեղծելու համար:
«Եթե դա տեղի ունենա, ապա դա շատ լավ կլինի քաղաքական իրավիճակի առողջացման համար: Դա շատ լավ կլինի, քանի որ ես կարծում եմ, «Վրացական երազանքի» յոթ տարիների իշխանության արդյունքում մենք պետք է դուրս գանք այս խոսույթից ձեւավորված…Կարծում եմ, որ մենք պետք է ստեղծենք այնպիսի կոնֆիգուրացիա եւ հասարակության առաջ ներկայանանք այնպես, որ բոլոր կողմերից միավորվեն ընդհանուր արժեքների համար պայքարող մարդիկ: Ավելի պարզ ասած, պետք է համախմբվեն տարբեր ափերին գտնվող մարդիկ, ովքեր ունեն տարբեր քաղաքական կենսագրություններ, այդ թվում այնպիսիք, ովքեր հնարավոր է, միմյանց դեմ են ընդդիմանում, բայց պայքարում են ընդհանուր արժեքների համար: Կարեւոր չէ, թե արդյոք այդ անցյալը գալիս է «Ազգային շարժումից» կամ «Վրացական երազանք» կոալիցիայից: Այսինքն, հիմքը պետք է լինի ոչ թե «ոչ»-ը, այլ «այո»-ն: Եվ այնտեղից եւ այստեղից պետք է գա լավը, միավորվել ոչ թե փողի շուրջ, այլ արժեքների շուրջ », – հայտարարել է Ուգուլավան: