Սկսվում է Պետրոս Ադամյանի անվան Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնի շենքի վերակառուցումը: 6 տարի է, որ թատրոնը վթարային լինելու պատճառով չի օգտագործում իր բեմը ներկայացումների համար:
Վրաստանի կառավարությունը գումար է հատկացրել բարելավելու համար որոշ թատրոնների շենքային պայմանները: Հայկական թատրոնը առաջինն էր այդ ցուցակում: Շենքի վերակառուցում խոստանում էին նույնիսկ նախորդ իշխանությունների ժամանակ: Սակայն, շենքը կվերակառուցվի այս տարի:
Նախագծի համաձայն, վերակառուցման առաջին փուլում կլինի շենքի ամրացում և արտաքին պատերի հավասարեցում: Եվ ըստ էության, սա ամենակարևոր քայլն է, որ կվերացնի շենքի վթարային վիճակը և հնարավորություն կտա ցուցադրել ներկայացումներ: Երկրորդ փուլը դահլիճի վերականգնումն է և լուսավորման թարմացումը:
«Արդեն փոխանցվել է 65 000 լարի և շուտով պատրաստ կլինի նախագիծը: Թատրոնի նկուղում անընդհատ ջուր է հավաքվում, այժմ փորձում ենք պարզել, թե որտեղից է այդ ջուրը: Այն բնական է, թե ոչ և վերականգնումից հետո, չի խանգարի արդյոք շենքին», – հայտարարեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը:
Արդեն վեցերորդ տարին է, ինչ թատրոնի շենքը պաշտոնապես համարվում է վթարային, այստեղ արգելվում է ցուցադրել ներկայացումներ: Բայց սա չի խանգարել թատրոնի գործունեությանը: Մեկ տարվա ընթացքում ներկայացվել է 4-5 նոր բեմադրություն: Նրանք ներկայացվել են տարբեր վայրերում, Թբիլիսիի պետական թատրոններիի բեմերին, կամ Հայաստանում՝ շրջագայությունների ժամանակ:
Չնայած այն հանգամանքին, որ հանդիսատեսը չի տեսնել հայկական դրամատիկական թատրոնի ավելի քան 30 բեմադրություններից 20-ը գեղարվեստական ղեկավարը համոզված է, որ շենքի վթարային վիճակ չի ազդել գործունեության վրա և 6 տարիների ընթացքում թատրոնը շարունակել է աշխատել:
Վերանորոգման աշխատանքների ընթացքում թատրոնի անձնակազմը կբախվի նոր մարտահրավերների հետ: Նրանք հնարավորություն չեն ունենա փորձեր կատարելու: Այդ իսկ պատճառով, նրանք պատրաստվում են դիմել Վրաստանի մշակույթի նախարարություն, որպեսզի նրանց տրամադրվի դահլիճ և հույս ունեն աջակցության:
Հարկ է նշել այն փաստը, որ սա միակ հայկական պետական թատրոնն է, որը գործում է Հայաստանի սահմաններից դուրս:
Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնն այս տարի դարձավ 160 տարեկան: Միջոցառումները նվիրված թատրոնի տարեդարձին հետաձգվել են 1 տարով: 2018թ.-ից, վերանորոգման ավարտից հետո, թատրոնը կշարունակի իր գործունեությունը նոր գաղափարներով, և որ ամենակարևորն է հայրենի բեմին:
Լուսինե Աստոյան