Լեգենդար շախմատիստուհի Նոնա Գափրինդաշվիլին Շախմատի աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էին շախմատի վետերանները հինգերորդ անգամ նվաճել է շախմատի աշխարհի չեմպիոնի տիտղոսը` մեծահասակների շրջանում:
Ավարտվեց շախմատի մրցաշարը, որն անցկացվում էր Չեխիայի Հանրապետությունում, Մարիանսկե Լազնե քաղաքում:
11-անգամյա օլիմպիական և հնգակի աշխարհի չեմպիոն, վրացի շախմատիստուհին անցավ մրցաշարը առանց պարտության և դարձավ անհաղթելի մրցակիցների համար հավաքելով 8 միավորից 9-ը: Նոնա Գափրինդաշվիլին աշխարհի չեմպիոն դարձավ 1995 թ., 2009 թ., 2014 թ., 2015 թ., 2016 թ.-ներին:
Աշխարհի առաջնությունից վերադառնալուց հետո Նոնա Գափրինդաշվիլիի և վետերանների թիմի անդամների հետ` դեկտեմբերի 8-ին նախարարությունում դիմավորեց և հաջողության կապակցությամբ շնորհավորեց Վրաստանի սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Տարիել Խեչիկաշվիլին: Հանդիպմանը մասնակցեցին նաև փոխնախարար Շալվա Գոգոլաձեն և Վրաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Գիորգի Գիորգաձեն:
Աշխարհի 26-րդ առաջնությանը, որը տեղի է ունեցել երկու կարգերում (շախմատիստների շրջանում, որոնց տարիքը +50 և +65) Վրաստանի անունից խաղացել են 6 շախմատիստներ, և նրանք հաղթել են 4 մեդալ` 2 ոսկե և 2 բրոնզե: Տղամարդկանց 50 տարեկանից բարձր կատեգորիայում հաղթել է Վրաստանից շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Գիորգի Բագատուրովը: Երրորդ տեղը զբաղեցրել է տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, աշխարհի չեմպիոն` մեծահասակների շրջանում (2014) Զուրաբ Ստուրուան: Թամար Խմիադաշվիլիին, կանանց աշխարհի քառակի չեմպիոն մեծահասակների շրջանում (1998 թ.-ին, 1999 թ., 2003 թ. 2010թ.) հավաքեց 6,5 միավոր և նվաճեց բրոնզե մեդալ:
Լուսինե Աստոյան