Շրջակա միջավայրի ազգային գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 28-ին, օրվա երկրորդ կեսից մինչև մարտի 1-ի օրվա երկրորդ կեսը Վրաստանում (հիմնականում երկրի արևմտյան մասում) սպասվում է անձրև, ուժգին քամի, իսկ բարձրալեռ շրջաններում՝ ձյուն:
Հնարավոր է մառախուղ և ձնաբուք, ծովում 2-3 բալ փոթորիկ:
«Սպասվող ուժգին տեղումները հնարավոր է դառնան Արևմտյան Վրաստանի գետերում ջրի մակարդակի բարձրացման, իսկ լեռնային գոտիներում՝ սողանքի պատճառ»,- հայտարարում են միջավայրի ազգային գործակալությունում: