Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 204 նոր դեպք: Մահացել է 15 մարդ: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 736 մարդ:

Վերջին օր ու գիշերվա ընթացքում Վրաստանում կատարվել է 6 593 փորձարկում, այդ թվում 3 887-ը՝ հակագենի արագ թեստով, իսկ 2 706-ը՝ «PCR» թեստով:

Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսի 262 228 դեպք, այստեղից ապաքինվել է 254 350 մարդ, մահացել է 3 298 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 446 մարդ, ստացիոնարում դիտարկման տակ է 2 229 անձ, կլինիկական հյուրանոցներում բուժվում է 295 պացիենտ: