Վրաստանի ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի՝ Ռուսաստանի հետ համաձայնագրի մասին հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ նախատեսվում է Օչամչիրի շրջանում ռուսական ռազմածովային բազա ստեղծել։
Գերատեսչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Թբիլիսին կոչ է անում Մոսկվային հարգել միջազգային պարտավորությունները և կատարել հրադադարի մասին համաձայնագիրը, որը ստորագրվել է 2008 թվականի օգոստոսի 12-ին Եվրամիության միջնորդությամբ։
Ավելի վաղ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Բժանիան ասել էր, որ Աբխազիան համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հետ, և «մոտ ապագայում Օչամչիրի շրջանում ռուսական նավատորմի մշտական բազա կլինի»։