Այսօր Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ցավակցությունն է հայտնել Վրաստանի Դուշեթիի շրջանի Շատիլիի մոտ տեղի ունեցած մարդատար միկրոավտոբուսի վթարի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Վարչապետ Փաշինյանն իր ցավակցությունն է հայտնել զոհվածների հարազատներին և տուժածներին արագ ապաքինում մաղթել:

Նշենք, որ ի հիշատակ Շատիլիի ճանապարհին տեղի ունեցած ողբերգության վթարի հետևանքով զոհվածների, օգոստոսի 25-ը Վրաստանում հայտարարվել է սգո օր: Համապատասխան հրամանն այսօր ստորագրվել է վարչապետ Գիորգի Գախարիայի կողմից:

Հրամանագրի համաձայն՝ սգո օրվա կապակցությամբ, Վրաստանի բոլոր վարչական շենքերի պետական դրոշները կիջեցվեն:

Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի Դուշեթիի մունիցիպալիտետի Շատիլիի ճանապարհին մարդատար միկրոավտոբուսը գլորվել է ձորը, մոտ 80 մետր բարձրությունից: Ըստ ՆԳՆ-ի տեղեկատվության` վթարի զոհ է դաձել 18 ուղևոր, 3-ը ծանր վիճակում գտնվում են բուժհաստատությունում: