Վրաստանում մեղմացվում են կորոնավիրուսի կանխարգելման նպատակով մտցված որոշ սահմանափակումներ: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ միջգերատեսչական համակարգող խորհրդի ավարտին:
Ներկայացնում ենք Վրաստանում չեղարկված սահմանափակումների ամբողջական ցանկը.
• Լեռնային հանգստավայրերում հյուրանոցները կբացվեն վաղվանից՝ փետրվարի 25-ից, առկա համաճարակաբանական չափանիշներին և կանոնակարգերին համապատասխան,
• Լեռնային հանգստավայրերում ճոպանուղիները կբացվեն մարտի 8-ից,
• Միջքաղաքային տրանսպորտը կգործարկվի փետրվարի 25-ից,
• Փակ ռեստորանները կվերաբացվեն բացառությամբ՝ հանգստյան օրերի, Բաթումիում մարտի 1-ից, և մարտի 8-ից ամբողջ Վրաստանում,
• Տեղաշարժի սահմանափակումը երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 5-ը ուժի մեջ մնում,
• Ռեստորանները ստիպված կլինեն խստորեն պահպանել սահմանված հանձնարարականներն ու ստանդարտները ներքին տարածքում, որոնք խստորեն վերահսկվելու են համապատասխան գերատեսչությունների կողմից,
• Համաժողովներն ու դասընթացները կվերսկսվեն համապատասխան արձանագրության համապատասխան՝ մարտի 1-ից:
• Մարզասրահները կվերսկսեն աշխատանքը մարտի 15-ից,
• Նախադպրոցական հաստատությունները ինչպես պետական, այնպես էլ մասնավոր, կգործեն մարտի 1-ից և երկու շաբաթը մեկ անգամ աշխատողների 20%-ը կանցնի պարտադիր թեստավորում
• Բարձրագույն և մասնագիտական ուսումնարանները մարտի 1-ից կկարողանան վերսկսել կլինիկական, գործնական, լաբորատոր գործունեությունը և անցկացնել քննություններ ոչ հեռակա ձևաչափով, իսկ լսարաններում՝ մարտի 15-ից, կվերականգնվի ուսումնական գործընթացը,
• Մարտի 15-ից կվերականգնվեն նաև դպրոցական օղակները,
• Թանգարաններն ու գրադարանները կսկսեն գործել մարտի 1-ից,
• Թատրոնները, մարզական ակումբները, պրոֆեսիոնալ համույթները կկարողանան վերսկսել փորձերը մարտի 15-ից, իսկ ապրիլի 1-ից ամբողջությամբ վերսկսել գործունեությունը (թատերական ներկայացումներ, մարզական մրցումներ հանդիսատեսի ներկայությամբ):
• Ոչ պարենային ապրանքների մանրածախ առևտուրը, ներառյալ հանգստյան օրերը, ներառյալ ինչպես առևտրի կենտրոնները, այնպես էլ տոնավաճառները, կվերսկսի աշխատանքը մարտի 8-ից:
«Համակարգող խորհուրդը նաև որոշել է հետագայում մեղմացնել երկիր այցելուներ ընդունելու հետ կապված կանոնակարգերը, մասնավորապես ընդլայնվել է այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները կարող են երկիր մուտք գործել օդային սահմանով «ՊՇՌ» թեստի բացասական պատասխանով, մարտի մեկից ավելանում են հետևյալ երկրները. Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ուկրաինա, Բելառուս, Ռուսաստան: