Վրաստանի կառավարությունը սկսում է ստեղծել նոր մասնագիտական կրթական համակարգ: Այսօրվա կառավարության նիստում կհաստատվի րաստանի «Մասնագիտական կրթության մասին» օրենքի փոփոխությունների փաթեթը :
Ինչպես կառավարության նիստում հայտարարեց Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, մասնագիտական կրթության համար նախատեսվում է Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում հաստատված մոդելների ներդրումը:
«Մասնագիտական կրթությունն ինտեգրվում է ընդհանուր կրթության միջին մակարդակում, այսինքն, հնարավորություն կստեղծվի ատեստատ ստանալու և մասնագիտական կրթությունից բարձրագույն կրթության մակարդակի անցմանը: Աշխատանքի հիման վրա կկատարվի ձևի որոշում, այսինքն, այսպես կոչված կրկնակի ուսուցման և նրա առաջնահերթության: Փոփոխությունները նաև հնարավորություն են տալիս իրականացնելու համատեղ և փոխանակման ծրագրեր: Կստեղծվի մասնագիտական պատրաստման և վերապատրաստման համակարգ, ոչ միայն երիտասարդների, այլև մեծահասակների համար: Կիրականացվեն մի շարք կրթական ծրագրեր, որոնց նպատակը մի դեպքում կլինի որակավորման բարձրացում, մյուս դեպքում՝ անռանձին իրավասությունների զարգացում, գիտելիքների խորացում, վերապատրաստում», – հայտարարեց վարչապետը:
Նրա խոսքերով, ներդրվելու է նաև ինկլուզիվ կրթության համակարգային մոտեցումներ: