Հայաստանում հուլիսի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 35,693-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 439-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 18 դեպք է գրանցվել. 16 մարդ մահացել է կորոնավիրուսից, 2-ը ևս վարակված են եղել, բայց մահը վրա է հասել այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 678 դեպք կա, այլ պատճառով՝ 217։
Ապաքինվել է ևս 560 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 24 766 է։ Փաստացի բուժվողների թիվը 10 032 է։
Ընդհանուր առմամբ` 149898 թեստ է արվել։