Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը ցանկացողներին հայտարարում է ձեռք բերել մասնագիտական կրթություն, որը վճարվելու է պետության կողմից: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչների համար թեստերը կլինեն իրենց մայրենի լեզվով:
Գրանցումը սկսվել է մարտի 28-ին և կտևի մինչև ապրիլի 10-ը: Տարբեր տարիքի ցանկացողները հնարավորություն ունեն մասնագիտական ստանալու պետական ուսումնական հաստատություններում: Կրթությունը նույնպես ամբողջովին ֆինանսավորվում է պետության կողմից: Ցանկացողները կարող են սովորել մասնագիտություններ հետևյալ ոլորտներում` զբոսաշրջություն, շինարարություն, գյուղատնտեսություն, տրանսպորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, և այլն:
Անհրաժեշտության դեպքում, կբացվեն նաև երեկոյան դասընթացներ: Ծրագրի և քոլեջի կամ համալսարանի ընտրությունը հնարավոր է գնահատականների և քննությունների Ազգային կենտրոնի կայքէջում (www.naec.ge) և մասնագիտական կրթության կայքէջում (www.vet.ge):
Գրանցվել հնարավոր է տեղեկատվական կենտրոններում, որոնք գտնվում են ամբողջ Վրաստանի տարածքում, Կրթության և գիտության նախարարության ռեսուրս կենտրոններում և ինստիտուտներում, որտեղ իրականացվում են մասնագիտական կրթություն:
Գրանցվել ցանկացողները իրենց մոտ պետք է ունենան իրենց անձնագիրը: Գրանցվելուց մի քանի օր անց, դիմորդները կստանան քննության քարտը, որի վրա կլինեն տեղեկություններ ամսաթվի և քննության վայրի մասին: Մասնագիտական թեստավորման և քննության մանրամասների մասին տեղեկություններ կարելի է գտնել գնահատականների և քննությունների Ազգային կենտրոնի կայքէջում (www.naec.ge): Իր հերթին, ազգային փոքրամասնության ներկայացուցիչները հնարավորություն ունեն անցնելու թեստավորումը իրենց մայրենի լեզվով: Թեստավորումը հաջողությամբ ավարտելու դեպքում, նրանք հնարավորություն կունենան սկզբից անցնելու վրաց լեզվի դասընթացներ, իսկ ավելի ուշ սկսել ստանալ մասնագիտական վերապատրաստում: Նշենք նաև, որ մասնագիտական կրթության ստացումը իրականացվում էր 2013 թվականից: 2013-2015թթ ընթացքում, մասնագիտական կրթություն ստանալու ծրագրի շրջանակներում ավելի քան 28 հազար ուսանող ստացել է 100% պետական ֆինանսավորում: Դրանցից, 425-ը ուսանողներ են, ովքեր կարիք ունեն հատուկ կրթական ծրագրի:
Էդիտա Բադասյան