Իշխող կուսակցությունը մտադիր է առաջիկա ՏԻՄ ընտրություններում կրճատել կանանց քվոտաների քանակը: «Վրացական երազանք»-ի ներկայացրած փոփոխությունների համաձայն, կուսակցությունները պարտավոր կլինեն կուսակցական ցուցակներում կին թեկնածուներին տալ յուրաքանչյուր երրորդ տեղը, չնայած մինչ այդ ենթադրվում էր, որ ցուցակներում կանայք և տղամարդիկ հավասար քանակով կլինեն բաժանված…
Իշխող կուսակցության՝ կանանց քվոտաները կրճատելու մտադրությունը դժգոհություն է առաջացրել հասարակական կազմակերպությունների, քաղաքացիական հատվածի և ընդդիմության ներկայացուցիչների շրջանում: Նրանք այսօր բողոքի ակցիա են անցկացրել Վրաստանի խորհրդարանի դիմաց և պահանջել ավելացնել քվոտաները` Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրինագծում:
ՏԻՄ ընտրություններում կին պատգամավորների քվոտաները ժամանակավոր միջոց է հանդիսանում, որը պետք է ուժի մեջ լինի մինչև 2028 թվականը՝ ընտրված կառավարությունում գենդերային հավասարակշռությունը բարելավելու համար:
«Այն փոփոխությունները, որոնք իշխող ուժը նախատեսում է կատարել Ընտրական օրենսգրքում, մեզ համար բացարձակապես անընդունելի են: Սա պառլամենտարիզմի պատմության մեջ աննախադեպ օրինակ է, երբ դեռևս գործող նորմը վերացվում է: Սա վերաբերում է Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կանանց քվոտաներին, երբ երկար տարիների պայքարի արդյունքում մենք արդյունքի ենք հասել: Այս մեծ պայքարի արդյունքներն առաջին հերթին ցանկանում է վերացնել «Վրացական երազանքը», – ասել է «Լելո» կուսակցության պատգամավոր Աննա Նացվլիշվիլին:
Բողոքողների վրդովմունքն առաջացրել է նաև այն փաստը, որ իշխող կուսակցությունը ոչ մեկի հետ չի համաձայնեցրել Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները:
«Ամեն ինչ գաղտնի է կատարվել և ոչ մեկի հետ չի համաձայնեցվել: Եվ դա այն դեպքում, երբ «Վրացական երազանքը» մեզ խոստացավ ձեռ ք չտալ այս օրինագծին: Նման կարևոր փոփոխությունների ընդունումն այսքան ծածուկ, ժողովրդին խաբելով, այդ թվում `կին-քաղաքական գործիչներին, ակտիվիստներին, անընդունելի է: Մենք, անշուշտ, կշարունակենք այս բողոքը», – ասել է «Սափարի» ՀԿ-ի գործադիր քարտուղար Բայա Պատարայան: