Եվրոպական հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած հետազոտության համաձայն՝ Վրաստանը պետական բարեխղճության համաշխարհային վարկանիշում զբաղեցնում է 32-րդ տեղը՝ առաջ անցնելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներից և հետխորհրդային տարածքում զիջում է միայն Էստոնիային:

Վրաստանի կառավարության վարչակազմի տվյալներով՝ պետական բարեխղճության առումով 2021 թվականին Վրաստանն առաջ է անցել այնպիսի երկրներից, ինչպիսիք են՝ Իսրայելը, Լիտվան, Լատվիան, Խորվաթիան, Հունաստանը, Լեհաստանը, Հունգարիան, Բուլղարիան և այլք։

Վրաստանի կառավարության վարչակազմի ղեկավար Իլիա Դարչիաշվիլին արձագանքել է ուսումնասիրության արդյունքներին։ Վերջինիս խոսքով, Վրաստանը շարունակում է կոնկրետ, շոշափելի արդյունքների հասնել միջազգային ուսումնասիրություններում և վարկանիշային աղյուսակներում։

«Կոնկրետ ուսումնասիրությունը հիմնված է պետության գնահատման համար օգտագործվող տարբեր ցուցանիշների վրա, դրանք են՝ վարչական ծանրաբեռնվածությունը, պետական մարմինների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, մամուլի և դատարանների ազատությունը», – հայտարարել է Իլիա Դարչիաշվիլին:

«2021 թվականի Պետական հատվածի բարեխղճության ինդեքսը», որը հրապարակվել է Համաշխարհային առաջատար հետազոտական կազմակերպության՝ Եվրոպական հակակոռուպցիոն կենտրոնի կողմից, գնահատում է պետական բարեխղճության պրակտիկան, դատական անկախությունը և մամուլի ազատությունը, վարչական ծանրաբեռնվածությունը, պետության հաշվետվողականությունը և թափանցիկությունը: Ուսումնասիրության համաձայն՝ Վրաստանը առաջին տեղն է զբաղեցնում Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում՝ պետական հատվածի բարեխղճության տեսանկյունից։ Վարկանիշային աղյուսակով Վրաստանը հետխորհրդային տարածքում ցույց է տվել լավագույն արդյունքը, որտեղ Էստոնիայից հետո զբաղեցնում է երկրորդ տեղը։ 2019 թվականի նախորդ ցուցանիշով Վրաստանը առաջ է անցել Բալթյան բոլոր երկրներից և հետխորհրդային երկրների շարքում զբաղեցրել չորրորդ տեղը։

Պետական բարեխղճության ինդեքսը կազմվում է երկու տարին մեկ անգամ: Եվրոպական հակակոռուպցիոն կենտրոնը սկսել է այն հրապարակել 2015 թվականից հետո։ Հաշվետվությունը հիմնված է ՄԱԿ-ի, Համաշխարհային բանկի, Համաշխարհային տնտեսական ֆորումի, միջազգայնորեն ճանաչված այլ կազմակերպությունների և գլոբալ գնահատող կազմակերպությունների հետազոտությունների և զեկույցների վրա:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարության վարչակազմը։