Հայաստանում փետրվարի 22-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 170 506-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 104-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 5 դեպք է գրանցվել, 3-ը՝ կորոնավիրուսից, և 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 167 դեպք կա, այլ պատճառով՝ 803։
Ապաքինվել է ևս 104 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 162 098 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 438 է։
Փետրվարի 21-ին 3 198 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 707 329 թեստավորում։