Այսօր՝ օգոստոսի Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի արտաքին գործերի նախարար: Հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը:
Արարատ Միրզոյանը 42 տարեկան է, նախորդ` 7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն էր, մինչ այդ՝ Հայաստանի առաջին փոխվարչապետը, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից առաջ՝ խորհրդարանի «Ելք» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2016 թվականից մինչ օրս կուսակցության վարչությունում է: Պատմական գիտությունների թեկնածու է, Երևանի Պետհամալսարանի պատմության ֆակուլտետից բացի ավարտել է նաև Պետական կառավարման ակադեմիան, ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրան:
Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը թափուր էր մայիսի վերջից, երբ Արա Այվազյանը հրաժարական ներկայացրեց:
Մինչ օրս արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարում էր հուլիսի կեսերին նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը, ով ազատվել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից:
Գրիգորյանը այսօր վարչապետի ստորագրած որոշմամբ վերստին նշանակվեց Անվտանգության խորհրդի քարտուղար: