Արդեն երրորդ օրն է հայ-վրացական սահմանային անցակետում թեթև բեռնատարների վարորդներին թույլ չեն տալիս վերադառնալ Վրաստան: Նրանք Վրաստանի քաղաքացիներ են, որոնք հետագայում նաև Հայաստանի քաղաքացիություն են ստացել․ ըստ ՀՀ-ում գործող ռազմական դրության՝ այս պահին առաջնային է ՀՀ քաղաքացիությունը:

Ինչպես «Ալիք մեդիային» հայտնել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից, ռազմական դրության հետ կապված 18-50 տարեկան արական սեռի ներկայացուցիչ Հայաստանի քաղաքացիների ելքը երկրից արգելվում է:

«Ալիք մեդիան» փորձել է պարզել նաև, թե ինչպես պետք է վարվեն երկքաղաքացիները, որոնք հանդիսանալով Վրաստանի քաղաքացի պարտադիր ծառայություն են անցել Վրաստանում, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչությունից պատասխանել են, որ այդ անձիք պետք է դիմեն մոտակա զինվորական հավաքակայան, որտեղ էլ անձի տվյալները պարզելուց հետո, հնարավորության դեպքում կտրվի համապատասխան վկայական, ըստ որի անձին իրավունք կտրվի լքել երկիրը: