Հունիսի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1092 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 775 մարդ, մահացել է 23 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 355 368, այստեղից ապաքինվել է 341 103 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 083:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 29 734 փորձարկում, այդ թվում 20 425-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 309-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 3.67% է, վերջին 14 օրվանը՝ 2.6%, վերջին 7 օրվանը՝ 2.33%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 212 163 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 4 596 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 34 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 3 059 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 595 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: