Այսօր՝ փետրվարի 16-ին, Ախալքալաքում կորոնավարակի նոր դեպք չի հաստատվել, մեկ դեպք է գրանցվել Նինոծմինդայում։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 657, որից 327-ը՝ Ախալքալաքում, իսկ 151-ը՝ Նինոծմինդայում։
Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 7 նոր դեպք. Ադիգենի՝ 0, Ասպինձա՝ 0, Ախալցիխե՝ 1, Ախալքալաք՝ 0, Բորժոմի` 5 և Նինոծմինդա՝ 1:
Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 140 անձ. Ախալցիխեում՝ 26, Բորժոմիում՝ 73, Ադիգենում՝ 21, Ասպինձայում՝ 10, Ախալքալաքում՝ 10 և Նինոծմինդայում՝ 0:
Կարանտինային գոտիներում և COVID-հյուրանոցներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, իսկ COVID-կլինիկաներում` 35 հիվանդ։
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 22 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել:
Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 4 587, իսկ մահվան դեպքերը՝ 46:
Այս պահի դրությամբ սպասվում է 201 թեստի պատասխանի։
Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 6 անձ, ընթանում է փորձաքննություն։