Աշխարհի քաղաքներից շատերը մեկ ամիս շուտ զարդարված էին Նոր տարվա լույսերով, դեկտեմբերի 22-ին Թբիլիսիի կենտրոնում լուսավառվեց Վրաստանի գլխավոր տոնածառը: Ախալքալաքում արդեն չորրորդ օրն է միայնակ տոնածառը սպասում է խաղալիքներին եւ լույսերին:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի կողմից ընդունվել եւ հաստատվել էր բյուջեում կատարված փոփոխությունները, որտեղ ներառված էր նաև ամանորյա զարդարանքի ծախսերը: Նախնական 4500 լարին ավելացել և դարձել է 19 500 լարի: Ամանորյա զարդարանքի համար տենդերի հայտարարությունը պետական կայքում դեռևս չկա, սակայն անցյալ տարվա ընթացքում ձեռք բերված տոնածառը տեղադրվել է նախորդ շաբաթվա վերջին:

Ախալքալաքի քաղաքապետը վստահեցնում է, որ տոնածառը կլինի ժամանակին, եւ քաղաքապետարանը կհասցնի անցկացնել տենդեր-մրցույթը:

«Մենք ունենք զարդարանքներ, եւ մենք ամեն ինչ ժամանակին կանենք, ամեն ինչ նորմալ կլինի, սա ի՞նչ հարց է, չեմ հասկանում: Օրենքով, այս ամենը պետք է լինի մինչեւ 26-27-ը, որն, իհարկե կլինի: Անցյալ տարի մենք հո արեցինք 28-ին», – ասում է Յուրիկ Ունանյանը:

Անցյալ տարի, Ախալքալաքի ամանորյա ձեւավորման տենդերը հայտարարվել էր 27,288 լարիի չափով: Մրցութային փաստաթղթերի համաձայն՝ աշխատանքների գումարը կազմել էր 25 514 314 լարի: Տենդերը հաղթել էր մասնավոր ձեռնարկատեր Արթուր Ասլանյանը, առաջարկելով 21,831 լարի: Նախորդ տարի, բոլոր աշխատանքները ամբողջությամբ ավարտվել էին դեկտեմբերի 29-ին:

yolka

Ախալքալաքի գլխավոր տոնածառից ոչ շատ հեռու: