Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, Ախալքալաքում կորոնավարակի ոչ մի դեպք չի հաստատվել։
Հանրային առողջապահության կենտրոնում կորոնավիրուսի 7 արագ թեստավորում է կատարվել, որոնցից ոչ մեկը դրական չի եղել:
Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3 անձ։
Կորոնավարակի պարտադիր թեստավորում են անցնում մանկապարտեզի բոլոր աշխատակիցները, իսկ դպրոցի ուսուցիչներից միայն նրանք, ովքեր ախտանիշ ունեն: Առաջիկա օրերին հանրային առողջապահության կենտրոնը թեստեր կստանա և համապատասխան հրամանագրի դեպքում ուսուցիչները նույնպես պարտադիր թեստավորում կանցնեն։
Հիշեցնենք, որ այն անձը, ում մոտ հաստատվել է կորոնավարակ և հիվանդությունը տանում է թեթև ձևով, ապա պետք է ինքնամեկուսանա 5 օր, իսկ այն անձը, ով ավելի ծանր է տանում հիվանդությունը, պետք է ինքնամեկուսանա 10 օր։ Իսկ հիվանդի հետ շփում ունեցող անձանց համար ինքնամեկուսացումը պարտադիր չէ, սակայն նրանք 10 օր դրսում պետք է շնչադիմակ կրեն։