Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներն աշխատում են հետևյալ սկզբունքով. Եթե հայտնաբերվում է COVID-19֊ով վարակված անձ, ուսումնական հաստատությունը փակվում է, եթե հիվանդներ չկան, ապա այն աշխատում է սովորական ռեժիմով:

Ըստ Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի, այս պահին Ախալքալաքի մունիցիպալիտետի 12 մանկապարտեզներից 3֊ը չեն գործում՝ Վաչիան, Դիլիսկա գյուղերում և քաղաքի թիվ 2 մանկապարտեզը: Այս գյուղերում մանկապարտեզները փակվել էին գյուղում կորոնավիրուսով վարակված անձանց հայտնաբերումից հետո, իսկ քաղաքի թիվ 2 մանկապարտեզում հիվանդ է աշխատակիցը :

Երկուշաբթի, ըստ Ասատուրյանի, Վաչիան և Դիլիսկա գյուղերի մանկապարտեզները կբացվեն:

«Թիվ 2 մանկապարտեզը կբացվի մեկ շաբաթ ուշ, իսկ №3 մանկապարտեզում այսօր սպասում են կորոնաթեստի պատասխանի, եթե հաստատվի, ապա մենք կփակենք: Եթե ​​մանկապարտեզներում հիվանդ մարդիկ հայտնաբերվեն, մենք կփակենք տվյալ մանկապարտեզը, եթե ոչ, ուրեմն կշարունակենք աշխատել», – ասում է Անահիտ Ասատուրյանը: