Վրաստանում բացահայտվել է կորոնավարակի 2 911 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքում:
Մինչև այսօր Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավարակի 66 561 դեպք: Ապաքինվածների թիվը կազմում է 49 811 պացիենտ, մահացածների թիվը կազմում է 566 մարդ: Վերչին 24 ժամվա մեջ կորոնավարակային հիվանդությունից մահացել է 45 պացիենտ, իսկ առողջացել է 2 421 մարդ:
Կարանտինում է գտնվում 2 656 քաղաքացի, տանը բուժում է ստանում 4 878 մարդ: Կովիդ-հյուրանոցներում բուժում է ստանում 3 181 մարդ:
Բացի այդ, արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 41 քաղաքացի: