Հայաստանում հուլիսի 14-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 32 490-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 339-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 9 դեպք է գրանցվել, 8-ը՝ կորոնավիրուսից, մեկը՝ այլ պատճառով: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 581 դեպք կա, այլ պատճառով՝ 184։
Ապաքինվել է ևս 864 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 20 729 է։ Փաստացի բուժվողների թիվը 10 996 է։
Ընդհանուր առմամբ, 136802 թեստ է արվել։