Հայաստանում փետրվարի 16-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 169 391-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 136-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 3 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 150 դեպք կա, այլ պատճառով՝ 792։
Ապաքինվել է ևս 243 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 161 348 է։ Փաստացի բուժվողների թիվը 4 101 է։
Փետրվարի 15-ին 3 075 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 687 715 թեստավորում։