Հայաստանում մարտի 26-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 188 446-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 1005-ով:Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մահվան ևս 23 դեպք է գրանցվել, 18-ը՝ կորոնավիրուսից, և 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 3 434 դեպք կա, այլ պատճառով՝ 876։
Ապաքինվել է ևս 433 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 170 160 է։ Փաստացի բուժվողների թիվը շարունակում է աճել՝ հասել է 13 976-ի:
Մարտի 25-ին 5 525 թեստավորում է արվել, ընդհանուր առմամբ կատարվել է 828 159 թեստավորում։