Պարտադիր դիմակ կրելու մասին օրենսդրական փոփոխությունն արդեն ուժի մեջ է:
Փոփոխությունների համաձայն՝ համաճարակի ժամանակ հասարակական փակ տարածքներում դիմակ կրելու կարգը խախտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 20, իսկ հանրային փակ տարածք դիմակ չունեցող անձ ընդունելու պարագայում հաստատության իրավաբանական անձը/անհատ ձեռներեցը կտուգանվի 500 լարիով:
Նաև 20 լարի տուգանք է նախատեսվում հասարակական տրանսպորտով, այդ թվում՝ մետրոյով և տաքսիով երթևեկելիս դիմակ կրելու կարգը խախտելու համար:
Բացի այդ, այն քաղաքացիները, ովքեր առողջական խնդրի պատճառով չեն կարողանում կրել դիմակ, հնարավորություն կունենան դիմել բժշկական հաստատություններ, ստանալ համապատասխան վկայագիր, անհրաժեշտության դեպքում ներկայացնել այն և չտուգանվել 20 լարիով: