Հունվարի 31-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 479 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 258 111 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 12 700 թեստավորում, որից 7777-ը հակամարմինների, 4923-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 491 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 249 028 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 19 մարդ, ընդհանուր՝ 3 178:
Կարանտինային գոտում է գտնվում 545 մարդ, ստացիոնար վերահսկողության ներքո՝ 2677 մարդ: Հյուրանոցային պայմաններում բուժվում է 304 պացիենտ: