Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 346 811-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 289-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։
Մահվան 4 դեպք է գրանցվել, բոլորը՝ կորոնավիրուսից: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8 014 դեպք կա, այլ պատճառով՝ 1 514։
Ապաքինվել է ևս 111 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 333 311 է։ Փաստացի բուժվողների թիվը 3 972 է։
Ընդհանուր առմամբ 2 625 952 թեստ է արվել, մեկ օրում` 5 763։