Փետրվարի 12-ին, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 507 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 265 200 է: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է 27 187 թեստավորում, որից 18 381-ը հակամարմինների թեստով, 8 806-ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 757 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 257 441 մարդ:
Մեկ օրում երկրում վարակից մահացել է ևս 7 մարդ, ընդհանուր՝ 3 343:
Դրականության ցուցանիշը՝ օրական 1,97%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 3.2%, վերջին 7 օրվանը՝ 2,75%:
Կարանտինում է գտնվում 226 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ՝ 2004, իսկ կովիդ-հյուրանոցներում՝ 277: