Բարձր ջերմաստիճանի ֆոնին Վրաստանում մինչև հունիսի 13-ը կշարունակվի տեղումներ, տեղ-տեղ ամպրոպ: Այս մասին հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը։
Օդերևութաբանների կանխատեսումների՝ Վրաստանի արևելյան հատվածներում հնարավոր է կարկուտ։
«Օդի ջերմաստիճանը հարթավայրային և ցածրադիր գոտիներում ցերեկը կլինի +26, +31 աստիճան տաքություն։
Թբիլիսիում հնարավոր է կարճատև անձրև: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +29, +31 աստիճան»,- ասված է Շրջակա միջավայրի ազգային գործակալության կանխատեսման մեջ: