Վարչապետ Գիորգի Գախարիան խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանում Մշակույթի և սպորտի նախարարությունը կառանձնանա Կրթության և գիտության նախարարությունից:
Վարչապետի խոսքով՝ որոշումն արդեն ընդունված է: Եվ իրավաբանական անհրաժեշտ ընթացակարգերը ծրագրված է ավարտին հասցնել փետրվարին:
«Մշակույթի և սպորտի նախարարության առանձնացման հարցի շուրջ շատ ենք քննարկել և որոշումն արդեն ընդունված է: Մշակույթի և սպորտի նախարարությունը, ինչպես եղել է նախկինում, կբաժանվի Կրթության նախարարությունից: Սա կախված է այն իրավական և օրենսդրական ընթացակարգերից, որոնք պարտադիր են և կարծում եմ, մինչև փետրվար դա տեղի կունենա», — հայտարարել է Գիորգի Գախարիան:
Հիշեցնենք՝ Կրթության ու գիտության և Մշակույթի ու սպորտի նախարարությունները միավորվել էին կառավարության կազմը փոքրացնելու նպատակով: