Հայաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 808 նոր դեպք, ապաքինվել է 588 մարդ:
Վերջին մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ, ևս մեկ անձի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը:
Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Վերջին մեկ օրում Հայաստանում անցկացվել է կորոնավիրուսի 4 807 թեստ:
Ապրիլի 28-ի դրությամբ, համավարակի մեկնարկից մինչ օրս Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 214 872 դեպք:
Մահացել է 4 071 մարդ, ևս 1 009 կորոնավարակակիր պացիենտի մահվան պատճառ է անվանվում ուղեկցող այլ հիվանդությունը: