Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 159-ով՝ հասնելով 226 756-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 86-ով և հասել 217 896-ի:
Իրականացվել է 5 001 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 247 362-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 552-ի, ևս 1 110 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 3 198 մարդ։