Ջավախքի բնակիչները, ովքեր Վրաստանի քաղաքացի են և արտագնա աշխատանքի են մեկնում տարբեր երկրներ, կարող են վրաց-հայկական սահմանը հատել՝ ստանալով համապատասխան թույլտվություն Վրաստանի արտաքին գործերի նախարարությունից։
Քաղաքացիները գրանցվելու համար կարող են դիմել Ախալքալաքում «Վրացական երազանքի» գրասենյակ: Գրասենյակի աշխատակիցները, բնակիչներին օգնելու նպատակով արտագնա աշխատանքի մեկնող Վրաստանի քաղաքացիներին օգնում են գրանցման և թույլտվություն ստանալու հարցում։ Հարկ է նշել, որ գործընթացն իրականացվում է անվճար։
Բուժման նպատակով Հայաստան գնացողներին թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է տեղեկանք բժշկից և անձը հաստատող փաստաթուղթ: Այս մարդիկ սահմանը բազմակի անգամ հատելու հնարավորություն ունեն, այսինքն՝ այս մարդիկ Վրաստան վերառառնալուց որոշ ժամանակ անց կարող են նորից գնալ Հայաստան:
Արտագնա աշխատանքի մեկնողներին անհրաժեշտ է միայն անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր): Ընդգծենք, որ սահմանն անցնելիս արտագնա աշխատանքի մեկնողները, եթե որոշ ժամանակ անց վերադառնան, չեն կարողանա կրկին մեկնել։
Քաղաքացիների գրանցումը իրականացվում է փուլ առ փուլ, առաջին փուլում կարևորությունը տրվել է ուսանողներին, այնուհետև արտագնա աշխատանքի մեկնողներին, այս ամբողջ ընթացքում իրականացվել և իրականացվում է նաև առողջական խնդիրներ ունեցող անձանց գրանցումը։
JNEWS-ի ճշգրտմանը, թե արդյո՞ք քաղաքացիների ցույցը որևէ կերպ ազդեց սահմանը բացելու կամ թույլտվություն ստանալու հարցում, գրասենյակից վստահեցրին, որ իրենց աշխատակիցները հունվար ամսից սկսել են զբաղվել այս հարցով։
Քաղաքացիների գրանցումն իրականացվում է անվճար, նրանք թեստ կարող են հանձնել ըստ իրենց ցանկության՝ կամ Վրաստանում, կամ Հայաստանի սահմանին։
Հարկ է նշել, որ Նինոծմինդա-Բավրա սահմանը կարող են հատել (Վրաստանից դուրս գալ և մուտք գործել) միայն այն քաղաքացիները, ովքեր ունեն թույլտվություն, մյուս քաղաքացիների մուտքը թույլատրելի է միայն Բագրատաշեն-Սադախլո անցակետով։
Այսօրվանից Նինոծմինդա-Բավրա անցակետ կսպասարկի նաև քաղաքացիներին
Ջավախքից հնարավոր կլինի արտագնա աշխատանքի մեկնել