Վրաստանում ընտրություններից երեք ամիս առաջ «Edison Research»-ն ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաընկերության պատվերով հետազոտություն է անցկացրել՝ պարզելու կուսակցությունների վարկանիշը։
Հարց․ «Եթե վաղն անցկացվեր խորհրդարանական ընտրությունները, ապա ո՞ր կուսակցության օգտին կքվեարկեիք»
🔹«Վրացական երազանք» / «Ժողովրդի ուժը»՝ 32,4%
🔹«Վրաստանի փրկության միություն»՝ «ՄԱՇ» / «Աղմաշենեբելիի ռազմավարություն»՝ 17,3% (Խարտիա)
🔹«Լելո» / «Ժողովրդի համար» (Անա Դոլիձե) / «Ազատության հրապարակ»՝ 12,8% (Խարտիա)
🔹«Վրաստանի համար – Գիորգի Գախարիա»՝ 11,2%
🔹«Կոալիցիա հանուն փոփոխությունների»՝ «Ախալի» / «Գիրչի-Մեթի Թավիսուփլեբա» / «Դրոա»՝ 9,9% (Խարտիա)
🔹«Գիրչի» – Յագո Խվիչիա՝ 5,2%
Ընդհանուր առմամբ՝ եվրոպական ուղի վերադառնալու Խարտիայի գործողություններին միացած կոալիցիաները ստացվում է ունեն 40 տոկոս, ինչը ավելին է, քան «Երազանք»-ինը։ «Վրաստանի համար-Գիորգի Գախարիա»-ն նույնպես իրեն դրսևորում է որպես արևմտամետ ընդդիմություն, բայց չի միացել Խարտիային։
Բարիերը հաղթահարելու համար չի հերքում․
🔹Լեյբորիստական կուսակցություն՝ 3,3%
🔹«Հայրենասերների դաշինք» և «Alt-Info»՝ 2,6%
🔹«Քաղաքացիներ» — Էլիսաշվիլի՝ 2,2% (Խարտիա, Էլիսաշվիլին միացել է «LELO»-ին / «Ժողովրդի համար» / «Ազատության հրապարակ», սա հայտնի է դարձել հարցումներից հետո, Խմբ․)
🔹«Եվրոպական Վրաստան»՝ 1,9% (Խարտիա)
Հարցումն անցկացվել է հուլիսի 11-ից մինչև 24-ն ընկած ժամանակահատվածում։ Հարցմանը մասնակցել է 18 տարեկանից բարձր 1000 մարդ։ Սխալմունքը կազմում է +/-2,5%։