Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, «Agenzia Nova Srl»-ին տված հարցազրույցում, հայտնել է, որ Հռոմի պապի հետ հանդիպման ժամանակ խոսել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին:
«Ես Հռոմի պապի հետ խոսեցի նաեւ տարածաշրջանում մեկ այլ հակամարտության` Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղում պատերազմի մասին: Նորագույն պատմության մեջ առաջին անգամ Վրաստանը շարունակեց իր ավանդույթները և կարողացավ միջնորդի դեր կատարել երկու երկրների միջև: Հուսով ենք, որ ներկայիս իրավիճակն էլ ավելի կբարելավվի, հատկապես ՀՀ արտահերթ ընտրություններից հետո:
2020 թվականի աշնանը, հակամարտության հենց սկզբից, Վրաստանը երկու երկրների իշխանություններին առաջարկեց այցելել Թբիլիսի և կողմերի միջև երկխոսության ֆորում անցկացնել, և մենք հուսով ենք, որ հետագայում ևս դրական դեր կխաղանք:
Կարևոր է, այդ թվում նաև Վրաստանի համար, որ երկու երկրները լավ հարաբերություններ ունենան: Եթե այս հակամարտությունը սրվեր, դա ևս մեկ ողբերգություն կլիներ: Մենք ցանկանում ենք ստեղծել երկխոսության և կայունության հարթակ: Սա Վրաստանի բնորոշ առանձնահատկությունն է, որը նպաստում է կրոնական դավանանքների և էթնիկական խմբերի գոյակցությանը: Վրաստանը գոյատևելու և զարգանալու այլ տարբերակ չունի: Իր հերթին Հռոմի պապը համաձայնել է հակամարտության հետ կապված իրավիճակին տարածաշրջանում, և մենք վստահ ենք, որ ապագայում այդ շփումները շատ կարևոր կլինեն», – ասել Զուրաբիշվիլին: