Փետրվարի 8-ից, թույլտվություն ունեցող ուսանողները, որոնց անունները հրապարակվել են JNEWS-ում, վրաց-հայկական սահմանը կարող են հատել Նինոծմինդա-Բավրա անցակետով:

Նշենք, որ այսուհետ Նինոծմինդա-Բավրա անցակետը քաղաքացիներին կսպասարկի ժամը 10։00-ից մինչև 18։00-ն ընկած ժամանակահատվածում։ Մինչ այս Նինոծմինդա-Բավրա անցակետը գործում էր միայն բեռնափոխդրումների համար: Ընդգծենք, որ բեռնափոխադրումների համար անցակետն աշխատում է շուրջօրյա ռեժիմով:

Ուսանողները կարող են PCR թեստ ունենալ իրենց հետ, ինչպես նաև կարող են սահմանին թեստ հանձնել:

Թույլտվություն ստացած ուսանողների ցուցակներին, որը JNEWS-ին տրամադրել է Ախալքալաքի և Նինոծմինդայի «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակից կարող եք ծանոթանալ ներքևի հրապարակումներում.

Վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն ստացած ուսանողների ցանկը (Նինոծմինդա. մաս 1-ին)

Վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն ստացած ուսանողների ցանկը (Ախալքալաք. մաս 2-րդ)

Վրաց-հայկական սահմանը հատելու թույլտվություն ստացած ուսանողների ցանկը (մաս 1-ին)

Վրաստանի այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են արտագնա աշխատանքի մեկնել, կարող են վրաց-հայկական սահմանը հատել միայն հատուկ թույլտվության դեպքում: Վաղը՝ փետրվարի 8-ին, JNEWS-ի կհրապարակի Հայաստան մեկնելու համար անհրաժեշտ թույլտվություն ստանալու ընթացակարգը: