Քանի որ Վրաստանը դեռ չի բացել Հայաստանի հետ սահմանը, ըստ այդմ՝ Վրաստանի քաղաքացի Հայաստանում սովորող ջավախքցի ուսանողները սահմանը հատելու համար պետք է ստանան թույլտվություն Վրաստանի արտաքին գործերի նախարարության կողմից։

Ձեզ ենք ներկայացնում այն ուսանողների ցանկը, որոնց սահմանը հատելու թույլտվություն է տրվել նախարարության կողմից։

Ցանկը պարբերաբար կթարմացվի։

usanox0

usanox1

usanox.2

usanox3

usanox4

usanox5

Հարկ է նշել, որ վրաց-հայկական սահմանը հատելու համար անհրաժեշտ է նաև PCR թեստի բացասական պատասխան։ Այդ պատճառով ուսանողն իր անուն ազգանունը ցանկում տեսնելուց հետո պետք է դիմի Ախալքալաքի առողջապահական կենտրոն, որպեսզի թեստ հանձնի։ Ախալքալաքում թեստն ուսանողների համար անվճար է։ Այն վավեր է 72 ժամ։

Ինչ վերաբերում է Հայաստանում սովորող մինչև 16 տարեկան երեխաներին, այսինքն՝ դպրոցականներին, ապա նրանք պետք է ներկայացնեն ծննդական, անձնագրի և ուսումնական հաստատության փաստաթղթի պատճենները թարգմանված և նոտարով հաստատված։ Ինչպես նաև ծնողներից մեկի կամ խնամակալի անձնագիրը, ով երեխայի հետ պետք է հատի սահմանը։