Մայիսի 24-ին Ախալքալաքում տեղի ունեցավ Վրաստանում Լատվիայի դեսպանատան և Վրաստանի “Ave Sol” միության ներկայացուցիչների հերթական հանդիպումը ախալքալաքցիների հետ:
«Սամցխե-Ջավախք տարածաշրջանում տեղական բնակչության եվրաինտեգրման մասին իրազեկման բարձրացում» նախագծի շրջանակներում Ախալքալաք այցելեց Վրաստանում Լատվիայի դեսպանի տեղակալը: Հանդիպումը տեղի է ունեցել Ախալքալաքի քաղաքապետարանի մեծ դահլիճում, որտեղ կազմակերպությունը, որը ներկայացնում է Վրաստանում Լատվիայի փոքրամասնությունը, պատմեց բազմաթիվ հիմնարար գործընթացներում Լատվիայի փորձի մասին, որոնք հասցրեցին երկիրը դեպի Եվրամիություն, պատմեցին նաև հարցերի մասին, որոնք ԵՄ-ին անդամակցությանը նախապատրաստման ընթացքում են լուծվել և նրանք, որոնք, առաջացել են անդամակցելուց հետո, օրինակ` միգրացիան:
Վրաստանում Լատվիայի դեսպան Մատարա Սիլինան կարծում է, որ կարևոր է կիսվել Վրաստանի հետ Եվրամիությանն անդամակցելու փորձի փոխանակման մասին:
«Մենք միշտ կողմ ենք Վրաստանի ընտրած եվրոպական ճանապարհին, և մենք միշտ աջակցելու ենք Վրաստանին, հնարավորինս առաջարկելով մեր ռեսուրսները, փորձագետներին և քաղաքական օգնություն: Կարծում եմ `շատ կարևոր է խոսել Վրաստանի բոլոր քաղաքացիների հետ ոչ միայն Թբիլիսիում այլև տեղում, շրջաններում: Քանի որ մայրաքաղաքի և տարածաշրջանների միջև միշտ էլ կա տարբերություն», – ասում է Մատարա Սիլինան:
Ելույթներից հետո հանդիպմանը ներկա ախալքալաքցիները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, որոնք հիմնականում վերաբերում էին աշխատանքային միգրացիային, զբոսաշրջությանը, բարեփոխումներին և այլնի մասին:
Քրիստինե Մարաբյան