Այսօր՝ հունվարի 19-ին, Ախալքալաքում կորոնավարակի մեկ նոր դեպք է հաստատվել: Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 345: Ընդ որում 323-ը՝ Ախալքալաքում, իսկ 142-ը՝ Նինոծմինդայում։

Ինչպես JNEWS-ին հայտնեց Սամցխե-Ջավախքի նահանգապետարանի ներկայացուցիչ Գիորգի Միքելաձեն՝ ամբողջ տարածաշրջանում վերջին 24 ժամվա ընթացքում հաստատվել է կորոնավարակի 49 նոր դեպք։

Ադիգեն՝ 11,
Ասպինձա՝ 3,
Ախալցիխե՝ 13,
Ախալքալաք՝1,
Բորժոմի` 21 և
Նինոծմինդա՝ 0։

Այս պահի տվյալներով ամբողջ տարածաշրջանում ինքնամեկուսացման մեջ է գտնվում 273 անձ։

Ախալցիխեում՝ 101,
Բորժոմիում՝ 98,
Ադիգենում՝ 31,
Ասպինձայում՝ 28,
Ախալքալաքում՝ 14 և
Նինոծմինդայում՝ 1:

Կարանտինային գոտիներում այսօրվա դրությամբ ոչ մի մարդ չի գտնվում, COVID-հյուրանոցում՝ 2 մարդ, իսկ COVID կլինիկաներում` 83 հիվանդ։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավարակից Սամցխե-Ջավախքում առողջացել է 18 մարդ: Մահվան դեպք չի գրանցվել։

Ընդհանուր ապաքինվածների թիվը կազմում է 3928, իսկ մահվան դեպքերը՝ 44։

Այս պահի դրությամբ սպասվում է 36 թեստի պատասխան։

Բացահայտված է վարակակիրների հետ շփման մինչև 22 անձ, ընթանում է փորձաքննություն։