Հայաստանում մարտի 7-ին կատարվել է 2 803 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 512 հիվանդ, գրանցվել է մահվան 4 դեպք։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում մարտի 8-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 541 դեպք, որոնցից 407 082 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 4 277 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8 552 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1 630 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 182 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 921 750 թեստավորում