Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերի բուժքույրերին բաժանվել են նոր բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ COVID-19 համավարակի հետևանքով առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար:
Բուժքույրերին բաժանվել է հետևյալ բժշկական սարքավորումները, որպեսզի գյուղացիներն ավելի արագ և մատչելի բժշկական օգնություն ստանան. Հեռահար ջերմաչափ մեծահասակների և երեխաների համար, մեծահասակների և երեխաների էլեկտրոնային սրտի ռիթմի մոնիտոր, գլյուկոմետր, նեբուլայզեր, երեխաների և մեծահասակների համար ինհալատոր, ախտահանիչ լուծույթ, մեծահասակների և երեխաների համար պարանոցի կայունացուցիչ, միանգամյա ձեռնոցներ, դիմակներ, վերքերի առաջնային վիրաբուժական մշակման հավաքածու և շատ այլ պարագաներ ու սարքավորումներ:
Նոր բժշկական սարքավորումները ձեռք են բերվել «LAG»-ի և մունիցիպալիտետի կողմից իրականացվող «ENPARD-2» ծրագրի շրջանակներում:
Ընդհանուր առմամբ, Ախալքալաքի մունիցիպալիտետում նոր բժշկական սարքավորումներ և պարագաներ ստացել են գյուղերի 44 բուժքույրեր:
Բժշկական սարքավորումների ձեռքբերման տենդերը հայտարարվել էր 2020 թվականի հոկտեմբերի 30-ին` 167 160 լարիի չափով, որը շահել էր «Մեդինյուս» ընկերությունը՝ 158 560 լարիի չափով: 167 160 լարիից 150 000 լարին ֆինանսավորվել է «LAG»-ի կողմից, 17 160 լարին՝ տեղական բյուջեի:
Նման նյութեր:
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 360 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:
03.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 2-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 699, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
02.03.2021 | նորություններ
Ախալքալաքում Google maps-ով Ջավախեթի փողոցը գտնել չի ստացվի, սակայն եթե գնաս այդ փողոց և նույն Google maps-ով փնտրես քո գտնվելու վայրը, ապա այն կհուշի, որ…
02.03.2021 | նորություններ
Ախալքալաքի մունիցիպալիտետի մանկապարտեզներն այսօր չեն բացվել, քանի որ, երեխաներին սնունդ մատակարարողների հետ պայմանագրերի կնքման գործընթացը, նմուշների ստուգման պատճառով ձգձգվել է:
01.03.2021 | նորություններ
Այս տարի կհիմնանորոգվի նախկին զինվորական ավանը եւ Ջիվանու թաղամասն Ախալքալաքի հետ կապող հետիոտնային կամուրջը: Դրա համար տեղական բյուջեից հատկացվել է 172 000 լարի: Կամրջի փայտե…
01.03.2021 | նորություններ
Այսօր՝ մարտի 1-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 697, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
01.03.2021 | նորություններ
Այսօր՝ փետրվարի 28-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետում կորոնավարակի նոր դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ Սամցխե-Ջավախքում կորոնավարակի բացահայտված դեպքերի քանակը կազմում է 4 696, որից 331-ը՝ Ախալքալաքում, իսկ…
28.02.2021 | Հասարակություն
Արմենն այն մարդկանցից մեկն է, ով հայկական անձնագիր էր հանել, որպեսզի բոլորի նման Ռուսաստան խոպան գնա, բայց կորոնավարակի պատճառով չի կարողացել, որովհետև փակվել են սահմանները:…
27.02.2021 | Հասարակություն