Այսօր՝ հուլիսի 11-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի աշխատակիցները ծաղիկներ են տնկել Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում։

Այսօր առավոտյան Սակրեբուլոյի աշխատակիցներն իրենց աշխատանքային օրը սկսեցին Ախալքալաքի «Խաս Բախչա» կենտրոնական զբոսայգում ծաղիկներ տնկելով։ Զբոսայգու կենտրոնում հինգ փայտե ծաղկամաններն այս տարի դատարկ էին, դրանցում ծաղիկ չկար։ Սակրեբուլոյի աշխատակիցները որոշել են ծաղիկներ տնկել դրանց մեջ։

posadka

«Գուցե Սպասարկման կենտրոնը նպատակ ուներ տնկել, մենք չգիտենք, ուղղակի տեսնելով, որ դրանք առանց ծաղիկների են, որոշեցինք այնտեղ ծաղիկներ տնկել»,- ասում է Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանը։

zvetok1

сveti