Արդեն մի քանի օր է Ախալքալաքի սպասարկման կենտրոնի աշխատակիցները գյուղերում շրջում և փոխում են փողոցային լապտերների լուսատուները։
«Էլեկտրոնային մրցույթը հաղթած ընկերությունը լուսատուները փոխանցոմ է քաղաքապետարանին և մեր աշխատակիցները սկսում են շրջել գյուղերում և փոխել փչացած լապտերները», – ասում է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի ղեկավար Մխիթար Ռստակյանը։
Որ գյուղերի գյուղապետները որ լուսատուները կամ լամպերը փոխելու դիմում են ներկայացրել Սպասարկման կենտրոն, այդ գյուղերում էլ կատարվում են համապատասխան աշխատանքներ։
Ինչպես նշում է Ռստակյանը, լամպերը փոխվում են երկու ամիսը մեկ, եթե ավելի հրատապ է, ապա ավելի շուտ են փոխում։ Մեկ ամսվա կտրվածքով Կենտրոնը մոտավոր 10-ից ավելի դիմում է ստանում: Վերջինս ասում է՝ հիմնականում լուսատուները փչանում են կայծակից, լամպերն էլ հնարավոր է էլեկտրաէներգիայի թուլությունից և այլ պատճառներից: