2022 թվականի մարտի 21-ից, «Արտադրի՛ր Վրաստանում» պետական ծրագիրը կսկսի ընդունել բիզնես գաղափարներ՝ միկրո և փոքր ձեռնարկատիրությունների զարգացման համար։

«Միկրո և փոքր ձեռնակատիրություններ» պետական ծրագրի շրջանակներում հայտարարված դրամաշնորհի մրցույթին կարող է մասնակցել Վրաստանի ցանկացած չափահաս քաղաքացի, բացառությամբ 2020 թվականին ծրագրի հաղթող շահառուների, ինչպես նաև 2015-ից 2018 թթ. ժամանակահատվածում մասնակից այն շահառուների, ում գաղափարները բազմիցս ֆինանսավորվել են։ Ձեռնարկատերերը կկարողանան դրամաշնորհ ստանալ ինչպես նոր բիզնես գաղափարների իրականացման, այնպես էլ արդեն ֆինանսավորվող գործունեության ընդլայնման համար։

Այս ծրագրով դրամաշնորհը կազմում է 30 000 լարի։ Սակայն որոշ պիլոտային շրջաններում (Իմերեթի, Ռաճա-Լեչխումի, Քվեմո Սվանեթի, Գուրիա և Կախեթի) առաջին անգամ ծրագիրը կիրականացվի Եվրամիության համաֆինանսավորմամբ, որի դեպքում դրամաշնորհի գումարը կկազմի 40 000 լարի։

Եթե շահառուն այս ծրագրով առաջին անգամ է ստանում դրամաշնորհ, ապա համաֆինանսավորումը (այսինքն՝ ձեռնարկատիրոջ ներդրումը՝ համավճարը) պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 20%-ը, իսկ բարձրալեռ բնակավայրերում առնվազն 10%: Եթե շահառուն մասնակցում է իր բիզնեսի զարգացումը շարունակելու համար, ապա շահառուի ներդրումը պետք է կազմի դրամաշնորհի գումարի առնվազն 50%-ը, իսկ բարձրալեռ բնակավայրերում՝ առնվազն 25%-ը:

Ծրագրի հաղթողը պարտավոր է դրամաշնորհի չափը սահմանել հետևյալ կերպ՝ կապիտալի ծախսերը՝ ոչ պակաս, քան 90%, շրջանառու միջոցները՝ ոչ ավելի, քան 10%:

Ծրագրով կարող են ֆինանսավորվել ավելի քան 300 տնտեսական գործունեության տեսակներ։ Ծրագրին մասնակցելու համար բիզնես գաղափարների ընդունումը կսկսվի մարտի 21-ին և կշարունակվի մինչև ապրիլի 11-ը (15:00-ն):

Ծրագիրն ուղղված է միկրո և փոքր բիզնեսի զարգացմանը, ժամանակակից ձեռնարկատիրական մշակույթի ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Մանրամասների համար անցեք ստորև նշված հղումով՝

Микро и малое предпринимательство 2022