Ախալքալաքի կենտրոնական զբոսայգում արդեն մի քանի օր է նկատելի է փայտե, գունավոր, տնակ՝ խաղասրահ։ Խաղահրապարակը դեռ ամբողջությամբ հավաքված չէ, մնացել է ավելացնել ճոճանակներն ու սղարանը։
Փորձեցինք պարզել, թե ինչ նախագծով է տեղադրվել խաղահրապարակը։
Քաղաքապետի առաջին տեղակալ Թեյմուրազ Մճեդլիձեն ասաց. «Այդ փայտից խաղահրապարակը «Նորացված շրջաններ» նախագծի շրջանակներում է տեղադրվել։ Ախալքալաքում այդ նախագծի շրջանակներում կատարվել է, օրինակ՝ շենքերի ճակատային մասերի, քաղաքապետարանի դիմացի պուրակի նորոգում եւ այլն»։
Հարկ է նշել, որ Ախալքալաքի 2022 թվականի բյուջեում կատարված փոփոխությունների համաձայն՝ անցած տարի քաղաքի կենտրոնական զբոսայգում տեղադրվեց նոր խաղահրապարակ, իսկ հինը՝ բարեկարգվեց։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիս ամսից սկսած Ախալքալաքում ընթանում են քաղաքի կենտրոնական փողոցի շենքերի արտաքին վերանորոգման աշխատանքներ, որոնք իրականացվում են Վրաստանի Ենթակառուցվածքների նախարարությունը՝ «Նորոգված շրջաններ» ծրագրի շրջանակներում: