Հունվարի 11-ին Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 551 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում 239 780 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 880 պացիենտ:
Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 226 215 մարդ: Վարակից մահացել է ևս 23 մարդ, ընդհանուր՝ 2 796:
Կարանտինում է գտնվում 506 մարդ, ստացիոնար վերահսկողության տակ` 3 929 մարդ, իսկ կովիդ-հյուրանոցներում` 722 հոգի: