«Խրոնիկ հիվանդություններ ունեցող կենսաթոշակառուները 2024 թվականին անվճար բժշկական դեղամիջոցներ կստանան, մենք կպահպանենք այս միտումը»,- այսօր կառավարության նիստում ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, առողջապահական ծրագրերի ֆինանսավորումն ավելացել է:
«Հաջորդ տարի խրոնիկ հիվանդություններ ունեցող թոշակառուները ամբողջ տարվա ընթացքում կստանան անվճար դեղորայք։ Այդ թոշակառուների թիվը մոտ 400 000 է։ Խրոնիկ հիվանդություններ ունեցող թոշակառուները 2024 թվականին անվճար դեղեր կստանան: Մենք կպահպանենք այս միտումը»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։