Վրաստանի խորհրդարանը լիագումար նիստի ձևաչափով քննարկում է «Համաներման մասին» օրենքի նախագիծը, որը պատրաստվել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձությունների առնչությամբ:
«Վրացական երազանք» կուսակցության ներկայացրած օրինագծի քննարկումը շարունակվում է երկրորդ ընթերցմամբ՝ հոդված առ հոդված: Քննարկմանը մասնակցում է ընդդիմությունը, այդ թվում՝ «Միասնական ազգային շարժումը»:
Համաձայն «Վրացական երազանք»-ի օրինագծի՝ բոլոր այն անձինք, ովքեր հանցագործություններ են կատարել 2019 թվականի հունիսի 19-21-ի իրադարձությունների ժամանակ և չեն հրաժարվում իրենց նկատմամբ համաներում շնորհելուց, ազատվում են քրեական պատասխանատվությունից և պատժից, ինչպես նաև պայմանական պատժաչափերից: